ԱԺ-ի 2 ուշագրավ դեպքերի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի եթերի օրակարգը
Ուրեմն երեկ ԱԺ-ում երկու ուշագրավ իրադարձություն է տեղի ունենում: Գեղամյանն ու Փաշինյանը իրար ծեծել են, իսկ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույց է տրամադրել, որ Խոսրովի անտառը միտումնավոր հրդեհել են: Հիմա կարդացեք ԱՄՆ կոնգրեսի կողմից ֆինանսավորվող և իբր թե ԱՄՆ շահերը պաշտպանող Ազատության ռադիոկայանի եթերի օրակարգը՝
- Փաշինյան vs. Գեղամյան՝ 13 րոպե
- Ռուսական բանակը և Ադրբեջանի հարձակումը՝ 13 րոպե
- ՀՀԿ-ականի կողմից սպանված թռչյուններ ու Արծվիկ Մինասյանի մեկնաբանությունը միայն թռչունների մասով՝ 5 րոպե
- Հյուսիս-Հարավ ճանապարհ՝ 4 րոպե
- ԵՄ-ի հետ շրջանակային պայմանագիր՝ 5 րոպե
- Էրդողանը Իրանում՝ 10 րոպե
- Օձունի գյուղապետի հողային մախինացիաները՝ 4 րոպե
Հ.Գ. Մինչդեռ հրդեհի ժամանակ այդ թեման ավելի շատ էր լուսաբանվում, քան նույնիսկ Ծռերի դատավարության սերիալը:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք