«Նորագավիթցի Ջոնի» սպանության կասկածանքով ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե որտեղ է թաքցրել «ՏՏ» տիպի ատրճանակը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կատարած ճիշտ և օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում նախօրեին ձերբակալված Նորագավիթի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նա պահել է ատրճանակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները Գ . Հովհաննիսյանի հետ մեկնելով Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի դիմաց՝ այնտեղ տեղադրված տնակի տակ հայտնաբերվել է 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակ՝ իր պահունակով, որի մեջ եղել է 5 փամփուշտ։ Հայտնաբերվածն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։
Մանրամասները` այստեղ: