Բնակիչները շուտով ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով. թանկացման հետևանքները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, և սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները:
Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեև մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում:
Նրա խոսքով՝ գնային բարձրացումները կմնան մինչև հաջորդ տարվա փետրվար ամիս: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչև 6 հազար դրամի»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: