Ճապոնուհի լրագրողը մահացել է աշխատանքի պատճառով
Այսօր ճապոնական NHK հեռուստաալիքը խոստովանել է, որ 2013-ին իր լրագրողուհին մահացել է զգալի քանակությամբ ավել ժամեր աշխատելուց: Այս մասին հայտնում է Segodnya.ru-ն:
Հետաքննության արդյունքների համաձայն լրագրողուհի Միվա Սադոն 158 ժամ ավել է աշխատել և ստացել ամսվա մեջ ընդամենը 2 ազատ օր:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ.-ին Տոկյոում, երբ տեղի էին ունենում ընտրություններ:
Կինը մահացել է 31 տարեկանում՝ ընտրություններից 3 օր անց: