Ավելի լավ էր գետինը մտնեի. Արթուր Պետրոսյան
Սա, իրոք, խայտառակություն էր, Լեհասատնի ընտրանուն խոշոր հաշվով պարտվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
«Ավելի լավ էր պարտվեինք տակտիկական սխալների պատճառով, քան հասարակ սխալների երեսից ամեն ինչ անեինք, որ Լեհաստանի հավաքականը այսպիսի հաղթանակ տաներ», - նշեց նա:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ այս պահին շատ դժվար է պատասախնել, թե որն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:
«Միակ ելքը՝ փորձենք այդ տարրական սխալները չգործել: Ֆուտբոլիստներն էլ պետք է իրենք իրենց վրա աշխատեն: Իրենց վրա վերցնեն պատասխանատվություն: Ավելի լավ է գետինը մտնեի, քան այսպիսի խաղից հետո պատասխանեի հարցերին, բայց սա իմ պարտականությունն է», - անկեղծացավ Արթուր Պետրոսյանը:
Նա ընդգծեց`որպես մարզիչ այս խաղն ամենացավալի պարտությունն էր:
«Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում: Իհարկե, շատ ընկճված եմ, բայց վաղը նոր օր է: Մեզ թարմ արյուն է պետք, այլապես նույնիսկ ազգերի լիգայում չենք կարող պայքարել», - ասաց Ա. Պետրոսյանը: