Շարմազանովն անհեթեթություն է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է անհեթեթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Հիշեցնենք, որ Պ. Կլիմկինը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակում և այդ հիմնախնդիրն ագրեսիա է Ադրբեջանի դեմ:
«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների առնվազն հինգ հայտարարություններին ու ընդունած սկզբունքներին: ԼՂ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրացման և տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում, իսկ ագրեսիա եղել է ու դրա հեղինակն Ադրբեջանն է՝ սկզբում խորհրդային, այնուհետև այսօրվա»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Այդ առումով, նա անընդունելի է համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը դեմ է ՄԽ ձևաչափին, ԵՄ դիրքորոշմանը և փորձ է «դուր գալու Ադրբեջանին»: