Ավարտվեց Հայաստան-Լեհաստան խաղը՝ 1-6 հաշվով (լուսանկարներ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում:
Խաղի 2-րդ րոպեին հաշիվը բացեց Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկին։ Դրանից հետո հյուրերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարողացավ ևս 2 անգամ գրավել Գևորգ Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը։
Խաղի 39-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ տարբերությունը։
Այնուամենայնիվ՝ 2-րդ խաղակեսում լեհերին հաջողվեց 3 գնդակ ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը:
Գոլերն իրականացրել են Բլաշիկովսկին, Լևանդովսկին և Վոլսկին։
Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին: