Մասիսում 38-ամյա կինը ժավել և օծանելիք է խմել. նրան տեղափոխել են հիվանդանոց
Մասիսում իր սեփական տանը կինը փորձել է ինքնասպանություն գործել: Tert.am-ի տեղեկություններով նրան հայտնաբերել են հարևանները:
Ըստ տեղեկությունների՝ կինը ժավելի սպիրտ և օծանելիք է խմել: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց:
Մասիսի հիվանդանոցից Tert.am-ին հայտնեցին, որ կինը տեղափոխվել է Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքը հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: Բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-ին Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ իրենք մոտ է տեղափոխվել մեկ կին:
«Հիվանդանոց տեղափոխված կինը 1979 թվականին ծնված քաղաքացի է:Պարզվել է, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում նշված քաղաքացին տանն ինքնասպանություն գործելու նպատակով օծանելիք, մաքրող հեղուկ ու ժավել է խմել»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են , կատարվում է քննություն: