Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ՝ գրելով հետևյալ.
«Մենք՝ հայերս, միշտ ենք արժևորել ուսուցչի աշխատանքը, քանի որ անուրանալի է փորձառու և բանիմաց ուսուցչի դերը հայրենասեր սերունդներ կրթելու և դաստիարակելու պատասխանատու, նաև պատվաբեր գործում:
Սիրելի՛ մանկավարժներ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն և ձեր սաներով մշտապես հպարտանալու բազում առիթներ:
Առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին ՝անձնվեր աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար»։