Սպիտակագլուխ անգղերին որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքն ունի մոտ 1600 բնակիչ: