Պարոն Գեղամյան դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին. Նիկոլ Փաշինյանը հեգնեց Արտաշես Գեղամյանին
Այսօր Խորհրդարանում քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում խոսելով հոկտեմբերի 4-ի քննարկումների մասին փորձեց անդրադառնալ Արտաշես Գեղամյանի ելույթին, որին ի պատասխան Գեղամյանը բուռն արձագանքեց, իսկ Նիկոլ Փաշինյանը դիմելով Էդվարդ Նալբանդյանին ասաց. «Րոպես պահեք հա, ես էսքան զահլա չունեմ»:
«Արտաշես Գեղամյանը ասում է Արաքսը անցնենք մտնենք Մուշ արդահան: Պարոն Գեղամյան դա ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ի՞նչ գործ ունեք: Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին, Մուշի ու Արդահանի կամ Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք»,-ի ասաց Փաշինյանը: