Բնապահպանները հորդորում են շտապ ուսումնասիրել Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի լուսանկարները
Ինչպես արդեն հայտնել ենք, համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում տղամարդիկ ցուցադրում են իրենց որսը: Սպանված թռչուններն, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են՝ գրանցված Կարմիր գրքում: Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է:
Բնապահպան ակտիվիստները հորդորում են ՀՀ բնապահպանության նախարարությանը, ոստիկանությանը շտապ զբաղվել խնդրով՝ պարզել լուսանկարներում երևացող անձանց (ավտոմեքենայի պետհամարանիշը տեսանելի է), նրանց գտնվելու վայրը, լուսանկարների ժամանակագրությունը և այլն: