Արցախի նախագահի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել. Էնդրյու Շոֆեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:
«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- ասել է Էնդրյու Շոֆերը:
Հիշեցնենք, որ ամերիկացի համանախագահն այսօր հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: