Ինչն է Տիգրան Սարգսյանին և Արա Աբրահամյանին բերել Երևան
Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների մեծ թվով պաշտոնյաներ:
Մասնավորապես, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանի նաեւ ՀՀ նախկին վարչճապետ Տիգրան Սարգսյանը, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից:
Ինչպես հայտնի է՝ համաժողովի կազմակերպիչն է հանդիսանում Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով արդեն երկրորդ անգամ է նման համաժողով անցկացնում: