Քիչ առաջ կրակոցներ են հնչել Նորագավիթում. կա վիրավոր
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում: News.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են երիտասարդ տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով, որևէ միջադեպ չի եղել, պարզապես նրան հետապնդել և կրակել են: Վիրավորին այս պահին վիրահատում են, իրավապահներն արդեն դեպքի վայրում են, փորձում են պարզել մանրամասները: