Գաղտնիությունը չպիտի լինի բացարձակ, այն պետք է հիմնավորվի. Արթուր Սաքունց
ԱԺ-ում «Թափանցիկությունը ՊՆ ոլորտում» լսումներին ներկա էր նաև Հելսինկյան ասոցացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով ասաց.
«Այսօր իրապես հերթական փաստն ենք արձանագրում, երբ Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովը նախաձեռնում է հերթական լսումը՝ «Թափանցիկությունը պաշտպանության ոլորտում» թեմայով, սա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, երբ քաղաքացիական ինստիտուտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն իրենց տեսակետներն անմիջապես արտահատելու, որի արդյունքում էլ երկխոսություն է ձևավորվում ու վստահություն ամրապնդվում:
Մեզ համար, որպես այդպիսի, ցուցանիշներ հանդիսանում է մարդու իրավունքիների վերաբերյալ վիճակագրությունը. բացի մահացության դեպքերից նաև սպաների կողմից է հարցեր բարձրացվում, այսինքն վերահսկողության համակարգ է ձևավորվում:
Արդյոք բավարարվա՞ծ ենք եղածով, իհարկե ոչ. որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից մենք բավական հեռու ենք:
Պետք է ոչ միայն կատարել քայլեր, այլև այդ քայլերի նկատմամբ իրազեկում պետք է տալ, պետք է բացատրվի դրանց նպատակը:
Այն մտահոգությունները, որ պարբերաբար լինում են ՊՆ ոլորտում գնումների հետ կապված, կփարատվեն այդ կարծքիները` կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, եթե իսկապես թափանցիկ լինի տեղեկատվությունը:
Ո՞րն է մեխանիզմը, պետք է տարեկան հաշվետվոթյուն լինի նախարարի կողմից զինված ուժերի համակարգի, ռեֆորմների մասին: Մտահոգիչ է նաև պետական և ծառայողական գաղտնիքի հետ կապված թափանցիկության խնդիրը:
Երկու- երեք տարվա պրակտիկան պետք է շարունակել, որովհետև գաղտնիությունը չպիտի լինի բացարձակ, այն պետք է հիմնավորվի, թե որքանով է ռիսկային այդ տեղեկության հանրայնացումը, երբ հիմնավորվում է, դա արդեն հասկանալի է:
Խաղի կանոնները պետք է լինեն հասկանալի, ընկալելի և չփոխվեն՝ ըստ իրավիճակի:
Մենք մեր առաջարկությունները պարբերաբար կներկակցնենք ՊՆ-ին և հանձնաժողովին»: