Կատալոնիայում համատարած գործադուլ է
Այսօր Կատալոնիայում համատարած գործադուլ են հայտարարելու: Այսպես բնակչությունը ցանկանում է իր դժգոհությունը հայտնել ծայրահեղ միջոցներից‚ որոնք իսպանական իշխանությունները կիրառել են հոկտեմբերի 1-ի Իսպանիայի թագավորությունից անկախանալու հանրաքվեի օրը: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Սպասվում է‚ որ դա կհանգեցնի հասարակական տրանսպորտի‚ դպրոցների‚ հիվանդանոցների և այլ պետական հասարակական հաստատությունների գործունեության ամբողջական դադարեցման: