Մուշեղ Պետոյանը խնդիրներ ունի, բայց «երես» չունի նախկին ու ներկա կուսակիցներին դիմելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ժամանակին ԲՀԿ–ն լքած ու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն:
Խոսքը նրա և՛ հայաստանյան, և՛ արտերկրի բիզնեսների մասին է:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ, Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում և դրանց շուրջ:
Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:
Նախկինում էլ է այնտեղ ֆինանսական նման խնդիրներ ունեցել, սակայն իր գործընկեր պատգամավորների շնորհիվ խնդիրները լուծվել են:
Բայց հիմա, երբ կուսակցությունից կուսակցություն է փոխել, դժվար թե «երես» ունենա նույն ընկերներին դիմելու:
Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: