«Բարսելոնա»-ն միացավ մասսայական գործադուլին
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները միացել են անկախության մասին հանրաքվեից հետո սկսված մասսայական գործադուլին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ակումբի ղեկավարությունն այս մասին հաղորդել է թվիթթերյան իր էջում: Նշվել է, որ ակումբը միացել է Կատալոնիայում մասսայական գործադուլներին, որոնք կազմակերպվել են «Table for Democracy» հասարակական շարժման կողմից անկախության մասին հանրաքվեից հետո:
Հոկտեմբերի 3-ին ակումբի ցանկացած գործողություն կկանգնեցվի, գլխավոր և բոլոր պատանեկան թիմերի մարզումները կչեղարկվեն: