Ո՞ւր են գնում Շիրակի պետհամալսարանի գումարները (լուսանկարներ)
Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր «Գյումրու օր»-ը: Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը:
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան, թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր. «32 միլիոն դրամ»:
Ակամայից հիշեցի Շիրակի Մայր բուհում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները,որոնք ծախսվում են այդ ամենի վրա: Օրինակ՝ բուհի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, իսկ դահլիճի վերանորոգման համար՝100 միլիոնից ավել դրամ:
Հետաքրքիր է ստացվում...Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ ,իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք