ԱԺ-ում փակ ձևաչափով քննարկվել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է «Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը:
Նիստը նախագահել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժշողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը: Նիստի սկզբին թեմայի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել փորձագետ Վարդան Ոսկանյանը: