Տղամարդը հեռախոսալարով փորձել է փախչել հյուրանոցի 19-րդ հարկից (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Չինաստանի հարավ-արևմուտքից մի տղամարդ հյուրանոցից փորձել է փախուստի դիմել հեռախոսալարի օգնությամբ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Լարը կախված էր 19-րդ հարկի բարձրությունից: Տեսանյութում երևում է, որ տղամարդը կապված է լարից՝ 60 մետր բարձրության վրա:
Նրան բարձրությունից իջեցրել են փրկարարները և վերադարձել ետ՝ հյուրանոց:
Կատարվածը շոկի է ենթարկել ականատեսներին, իսկ տեսանյութը սոցցանցերում հավաքել է ավելի քանի 7 միլիոն դիտում: