5-ամյա երեխան վազել է փողոց ու բախվել ընթացող «Լենդ Ռովերին». Փոքրիկին հասցրել են հիվանդանոց
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Սոլակ գյուղի 1-ին փողոցում 5-ամյա տղան, մայթից դեպի փողոց վազելով, բախվել է ճանապարհով ընթացող «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: