Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսել է իր աշխատանքը
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:
Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղեւորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերեւի տեղի համար մինչև 20 120 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: