ՊՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց թիվը կկրճատվի
Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ փորձելու են կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը և ավելի կենտրոնանալ անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացման վրա:
«Տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ պաշտպանության նախարարության համակարգում բազմաթիվ բաժիններ, վարչություններ, բաժանմունքներ կան, որտեղ ծառայողների ու բարձր պաշտոն զբաղեցնողների թիվը մեծ է ընդհանուր համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների թվի մեջ»,- նշել է նախարարը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՊՆ վարչական ապարատն օպտիմալացվելու է, բայց, այդուհանդերձ, ամեն ինչ անում են, որ այնտեղ ծառայող անձնակազմը կարողանա շարունակել իր ծառայությունը պաշտպանության համակարգում, զինված ուժերում, քանի որ այդ ծառայողները մեծամասամբ մեծ փորձ ունեցող եւ մեծ ճանապարհ անցած մարդիկ են: