Կարագը կտրուկ թանկացավ. որն է պատճառը
Մեկ կիլոգրամ կարագի գինը հասել է 4000 դրամի: Կարագի գների արագ տեմպերով թանկացումը համաշխարհային միտում է, ինչի պատճառը կաթնամթերքի այդ տեսակի նկատմամբ աճող պահանջարկն է: Այս մասին գրում է lragir.am-ը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում սպառողները հրաժարվում են սփրեդից և մարգարինից՝ հօգուտ կարագի:
Մեկ տարում Լիտվայում կարագի կիլոգրամը թանկացել է 67.4%-ով և կազմել 5.89 եվրո: Նույն խնդիրն առկա է Էստոնիայում, որտեղ կարագի դեֆիցիտ կա և 1 տարում այն թանկացել է 44%-ով: Այնտեղ չեն բացառում, որ 1 կգ-ի գինը կարող է հասնել 10 եվրոյի:
Նիդերլանդներում մեկ կգ կարագի գինը նախորդ տարվա համեմատ թանկացել է 94 %-ով: Եթե մեկ տարի առաջ հոլանդացին 1 կգ կարագի համար վճարում էր 3.5 եվրո, ապա այժմ՝ 6.8 եվրո:
\Համաշխարհային շուկայում անցած տարվա մայիսից 1 կգ կարագը 2.8 դոլարից թանկացել է մինչեւ 6 դոլար:
Կարագի սպառման ծավալների վրա ազդել է 2014 թվականին ԱՄՆ-ում հրապարակված գիտական հոդվածն այն մասին, որ ցածր հագեցած ճարպերի օգտագործումը չի նպաստում սրտային հիվանդությունների նվազմանը: Բացի այդ, մարդիկ սկսել են ավելի շատ նախապատվություն տալ բնական չվերամշակված սննդին: