Սարուխան գյուղի սարերում կորած քաղաքացին հայտնաբերվել է
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 1-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում քաղաքացին սարերում կորել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը 1981 թ. ծնված Ա. Ե.-ին գտել են տեղի բնակիչները: