Լևոն Արոնյանը 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հոկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում երկրորդն է:
Նա դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով:
Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2801 միավոր է: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (76-րդ տեղ, 2671), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) եւ Գաբրիել Սարգսյանը (92-րդ, 2657):
ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (2657) 94-րդ հորիզոնականում է: Լավագույն եռյակում են՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2826) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2794):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 48-րդ տեղը (2415), Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդ (2390):