Մյասնիկյան պողոտայի 100-ից ավելի տան բնակիչներ սպառնում են ճանապարհը փակել
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Մյասնիկյան պողոտայի մի խումբ բնակիչներ հավաքվել էին «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում և սպառնում էին փակել պողոտան, եթե քաղաքային իշխանությունները վերգետնյա անցում կառուցելու խոստումը չկատարեն կարճ ժամանակի ընթացքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 145 տան բնակիչ ստիպված է ամեն օր, այն էլ մի քանի անգամ, կանգառ գնալու կամ այնտեղից տուն վերադառնալու համար չթույլատրված տեղով վտանգավոր ճանապարհը վախը սրտում հատել:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ Մյասնիկյան պողոտայի այդ հատվածում բավականին շատ են վրաերթի դեպքերը ու հիմնականում՝ մահվան ելքով: Արդեն 12 տարի դիմում են տարբեր պատկան մարմիններին, սակայն մերժում են ստանում՝ պատճառաբանությամբ, որ քաղաքային բյուջեում փող չկա և հարցը ընդգրկված է առաջիկա տարիների անելիքների մեջ:
Հուսահատ բնակիչները խոստացան, որ եթե այս կերպ էլ իրենց հարցի շուրջ ոչ մի դրական տեղաշարժ չնկատվեց, կդիմեն ծայրահեղ քայլի և արդեն հոկտեմեբերի 1-ին կփակեն արագընթաց պողոտան:
Մանրամասները՝ այստեղ: