ԱՄՆ-ն չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անցկացրած անկախության հանրաքվեն
Միացյալ Նահանգները չի ճանաչում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները և դրանք համարում է միակողմանի և ոչ լեգիտիմ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Թիլերսոնն իր հայտարարությունում նշում է‚ որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել միասնական, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին: Միացյալ Նահանգներն անօրինական է համարել հանրաքվեն:
ԱՄՆ պետքարտուղարը Իրաքի դաշնային իշխանություններին և քրդական ինքնավարության ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրը լուծել երկխոսությամբ և ջանքերն ուղղել «Իսլամական պետության» դեմ պայքարին: