Սկսվել է առաջին համաշխարհային ինտերնետ-պատերազմը. Ասանժ
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ Կատալոնիայում նախատեսված հանրաքվեի պատճառով, որով նրանք ցանկանում են բաժանվել Իսպանիայի տարածքից, սկսվել է առաջին համաշխարհային ինտերներտ-պատերազմը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ասանժը թվիթթերյան իր էջում գրել է, որ դա կապված է նրա հետ, որ տարածաշրջանի կառավարությունը և բնակիչներն օգտագործում են համացանցը անկախության մասին հանրաքվեի կազմակերպման համար: Ի պատասխան դրա՝ «իսպանական հատուկ ծառայությունները հարձակվում են, սառեցնում հեռուստահաղորդակցումը, զբաղեցնում կապի օպերատորների շինությունները, հարյուրավոր կայքեր, հաղորդումներ գրաքննում»:
Նա նաև նշել է, որ «Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունն Արևմուտքում ամենամեծ կոնֆլիկտն է մարդկանց և իշխանությունների միջև Բեռլինյան պատի փլուզումից հետո: