Երկրաշարժ Չինաստանում
Չինաստանի Գուանյուան քաղաքում 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չենդու քաղաքից 240 կմ հեռավորության և 13 կմ խորության վրա:
Զոհերի« վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: