Որն է Մեծավանում դիզենտերիայի բռնկման պատճառը. ավելի քան 30 մարդ հիվանդանոց է տեղափոխվել (տեսանյութ)
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում վերջին օրերին դիզենտերիայի բռնկման դեպքեր են գրանցվել. հիվանդների թիվը հետզհետե սկսել է աճել: Մինչ այժմ դիզենտերիա ախտորոշմամբ ստացիոնար բուժման համար Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 17 հիվանդ, ևս 15-ը ամբուլատոր բուժում են ստացել:
Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի հետ կապված ահազանգն ստանալուն պես գյուղ են մեկնել Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները: Կատարված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վարակի աղբյուրը ջուրն է:
Մանրամասները՝ այստեղ: