Իրանը դադարեցրել է Իրաքյան Քուրդիստանից նավթամթերքի ներկրումն ու արտահանումը
Իրանը ժամանակավորապես արգելել է ընկերություններին նավթամթերքի արտահանումն ու ներկրումը Իրաքյան Քուրդիստանից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Տրանսպորտի և ճանապարհային երթևեկության կառավարման գծով կազմակերպությունն արգելել է Իրանից Քուրդիստան և հակառակ ուղղությամբ նավթամթերքի փոխադրումները»‚- գրում է պարբերականը:
Ավելի վաղ Թուրքիայում հայտնել էին‚ որ ծրագրվում է քննարկել պաշտոնական Բաղդադի հըետ նավթի արտահանումը: