Նոր մանրամասներ՝ Երևանում «ոսկե երիտասարդների ռազբորկայից». Toyota-ում հայտնաբերվել է «ԲԼՕՈւ» տիպի և «Զորակի» տիպի թմբուկավոր ատրճանակներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը երեկ՝ սեպտեմբերի 28-ին, միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության որոշման թույլտվություն տա։
Քննիչը միջնորդել էր, որպեսզի խուզարկության ենթարկվի Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Վահան Գևորգյանին պատկանող Tօyota Corolla մակնիշի 02 VA 101 համարանիշի ավտոմեքենան։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել է «ԲԼՕՈւ 9 ՄՄ Մ06» տիպի ատրճանակ՝ առանց փամփուշտների։ Հայտնաբերվել է նաև «Զորակի» տիպի թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 2 հատ կրակված պարկուճ։ Հայտնաբերվածները քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննությունների։
Մանրամասները՝ այստեղ: