Հայտնի է դարձել‚ թե ինչն է «սպանել» Playboy-ի հիմնադրին
Աղբյուրները‚ որոնք մոտ են կանգնած «Playboy»-ի հիմնադիր Հյու Հեֆների ընտանիքին‚ պատմել են‚ թե ինչն է նրան գերեզման հասցրել: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Նշվում է‚ որ մագնատը չի կարողացել հաղթահարել մահից մի քանի շաբաթ առաջ ստացած ինֆեկցիան:
80 տարեկանը լրանալուց հետո Հեֆների մոտ մջքի խնդիրներ են առաջանում: Այդ պատճառով վերջին տարիներին նա շատ քիչ էր հանրությանը ներկայանում: Վերջին անգամ նրան նկատել էին 2016 թ.-ին: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր տանը՝ պառկած: