Էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներին վերաբերվող մաքսայինի աննորմալ թվերն այդպես էլ մնացին չպարզաբանված
Էլեկտրաէներգիայի արտահանման ծավալներին վերաբերվող մաքսայինի աննորմալ թվերն այդպես էլ մնացին չպարզաբանված՝ Էն 850 միլիոնի զուտ-չզուտ-ուղղակի-անուղղակի-պետ.ծախս-ներդրում մուտիլովկի նման: Կամ էն 6,5% ՀՆԱ աճի նման, որն աշխատատեղ ստեղծելու փոխարեն, հակառակն է անում: Կամ էն ներմուծումների թվերի աննորմալ աճի նման:
Ենթադրում եմ, տենց էլ կմնա չպարզաբանված, քանի որ նրանք չգիտեն, ես ինչ գիտեմ և ինչ չգիտեմ ու, ըստ այդմ, չգիտեն, ոնց գրեն այդ անտեր պարզաբանումը, որ ես դրա հիման վրա չարձանագրեմ, որ Հայաստանը, ռուսական գազով աշխատող ռուսական ՋԷԿ-ից, 38 դրամով լույս ա առնում ու 15 դրամով վաճառում է Վրաստանին, որտեղից այդ լույսը հետո գնում է Թուրքիա և ՌԴ:
Հիմա, մաթեմի տարրական գիտելիք ունեցող մարդը պիտի հարցնի՝ բա ո՞վ ա փակում 23 դրամի տարբերությունը 38-ի ու 15-ի միջև: Դո՛ւ ես փակում, ապերիկ... հենց դո՛ւ: Ընդ որում, դու սկզբից փող ես տալիս՝ արտոնյալ պայմաններով սարքավորում «ներդրում անեն», բերեն, հետո փող ես տալիս, որ կարենան էժան լույս առնեն ու թանկ ծախեն: Ու եթե հանկարծ, ինչ որ բան դուրդ չգա ու ծպտուն ուզենաս հանես, հիշիր 2016-ի ապրիլն ու ձայնդ կտրիր:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: