Ռոնալդուի 40 միլիոնանոց պահանջները՝ «Ռեալ»-ին
Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի 32-ամյա առաջնորդ Կրիշտիանու Ռոնալդուն և ակումբը քննարկում են նոր պայմանագրի մանրամասները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդել է իսպանական «AS»-ը, Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է տարեկան 35-40 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ, սակայն ակումբը պատրաստ է նրան առաջարկել միայն 25 միլիոն եվրո:
32-ամյա Ռոնալդուն ցանկանում է Նեյմարից և Լեոնել Մեսսիից պակաս աշխատավարձ չունենալ:
Նշենք, որ այս պահին Ռոնալդուի աշխատավարձը կազմում է 21 միլիոն եվրո: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի գարնան համար: