Ինչպե՞ս Տարոն Մարգարյանին հաջողվեց ազատվել Միհրան Պողոսյանի դրածոյից. ով է նա և ինչով է հայտնի. Armlur.am (լուսանկար)
Armlur.am-ը գրում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը ըստ նրա պաշտոնական հայտարարագրի ոչ տուն ունի, ոչ ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ Հանիսյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 298 հազար 170 դրամ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Արտակ Հանիսյանը Երևանի ավագանու 2009 թվականի մարտի 4-ի ընտրություններում ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում:
Նա ՀՀԿ թեկնածուների թվում 77-րդն էր: Ի դեպ, այն ժամանակ Արտակ Հանիսյանն աշխատում էր «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում` որպես առաքիչ-վարորդ: Նա այն ժամանակ նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ էր: Ուսումնասիրելով փաստերը` նկատեցինք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի թեկնածությունը միշտ «առաջարկել է» Միհրան Պողոսյանը: Չէ՞ որ Հանիսյանի նախորդը` Գևորգ Ղազարյանը ժամանակին աշխատել է որպես Հայաստանի Գլխավոր հարկադիր ծառայողի` այսինքն` Միհրան Պողոսյանի օգնական և համարվում էր նրա դրածոն: Հետաքրքիր է, թե այժմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ում է նշանակելու Տարոն Մարգարյանը, կամ կհաջողվի՞ առհասարակ նրան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ազատել Միհրան Պողոսյանի կադրերից:
Մանրամասները՝ այստեղ: