Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի. Լևոն Մկրտչյանը` ՀՀԿ-ական տնօրենի` կուսակցական նիստ անցկացնելու մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը: Եվ երեկ նախարարն այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է Սյունիքի մարզպետին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով:
Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի: …Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն… Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել»:
Երեկվա դրությամբ մարզպետ Վահե Հակոբյանը պատժիչ որևէ գործողություն չէր կատարել: Դեռ ուսումնասիրում են անհերքելին՝ փորձելով հաճոյանալ ՀՀԿ առաջնորդին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: