Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի հարաբերություններն ավելի են լարվում. քրեական հեղինակությունը մի քայլ առաջ է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` գնալով ավելի են լարվում գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի և ծնունդով էջմիածնեցի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հարաբերությունները։ Եթե նախկինում Մանվել Գրիգորյանը իշխանական էլիտայում Դոն Պիպոյի հանդեպ մշտապես հաղթանակած էր դուրս գալիս, ապա հիմա դերերը փոխվել են` Մանվել Գրիգորյանը մնացել է ստվերում, իսկ Դոն Պիպոն գեներալի դեմ պայքարում հասել է այն բանին, որ արգելել է վերջինիս հրավիրել բոլոր այն միջոցառումներին, որտեղ ինքը ներկա է։
Այս իրավիճակը հաշվի առնելով Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այն միակ միջոցառմանը, որին հրավիրված է եղել իբրեւ պատգամավոր՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին»:
Մանրամասները` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: