Վազգեն Խաչիկյանը իմ ընկերն է և լինելու է իմ ընկերը
Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ ավելի վաղ նախագահի հրամանով ներված Վազգեն Խաչիկյանն իր ընկերն է և շարունակելու է իր ընկերը լինել:
«Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել և օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում և այսօր վեադաձրել է ընտանիք»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ կա։ Առաջին և վերջին դեպքը չէ, որ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»։
Շարմազանովը նշել է, որ տեղյակ չէ, արդյոք Խաչիկյանը զբաղվելու է քաղաքականությամբ, թե ոչ, սակայն նշել է, որ Խաչիկյանի եղբայրը՝ Հայկազ Խաչիկյանը առաջադրվելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնում։