Թուրքիայում սկսվել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները
Անկարայում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Այս մասին հայտնում է «Life.ru»-ն:
Զրույցն անցնում է փակ դռների հետում: Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կդառնա Սիրիայում դեէսկալացիայի գոտիներում գործողությունների կոորդինացիան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Թուրքիա է ժամանելու Էրդողանի հետ հանդիպելու համար: