«ԻՊ» առաջնորդը ողջ է. նա հայտարարությամբ է հանդես եկել
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ելույթով դիմել է իր կողմնակիցներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով ահաբեկչական կազմակերպությունը պրոպագանդող և ահաբեկիչների գործողությունների մոնիթորինգով զբաղվող «Ալ Ֆուրկան» ռեսուրսին:
Հաղորդվում է, որ ըստ ալ-Բաղդադիի անդրադարձած թեմաների՝ նա տեղյակ է Սիրիայում և Իրաքում կառավարական ուժերի և «ԻՊ» անդամների զինված բախումների գոտիներում տեղի ունեցածից:
Նշենք, որ այս տարվա հուլիսին «Իսլամական պետությունը» հայտարարել էր կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին: