Նոր մանրամասներ տրոլեյբոսի խոշոր վթարից. վիրավորների թիվը 9-ն է. նրանցից երեքը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են
Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի դիմաց տեղի ունեցած տրոլեյբուսի վթարի հետեւանքով տուժածներից 3-ը գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նրանք այս պահին գնտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց հետազոտում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ևս 6 վիրավորներ գտնվում են «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում, որոնցից երկուսի վիճակը ծանր է: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը խոստացել է տուժածների վիճակի մասին ավելի մանրամասն տեղեկություններ փոխանցել ավելի ուշ՝ հետազոտության վերջնական արդյունքները ստանալուց հետո: Մինչ այդ Բաբլումյանը տեղեկացրել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 3 կին և 3 տղամարդ:
Տուժածներից մեկը գանգուղեղային վնասվածք ունի, մի քանիսը՝ սալջարդեր, երկու տուժածի վիճակը բավարար է. նրանք միայն քերծվածքներ են ստացել:
Այսինքն վթարից տուժել է 9 մարդ, թեև ԱԻՆ-ն ավելի վաղ նշել էր 7 վիրավորի մասին: