Փորձել են սպանել ԱՄՆ ՊՆ ղեկավարին
Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի գնդակոծությունը` հայտարարելով, որ նրանց թիրախն է եղել Քաբուլ ժամանած ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը. հայտնում է РИА Новости-ն:
Թալիբներից հետո կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ Դանիշը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանի մոտ մի քանի հրթիռ է ընկել, ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: