Նորածնին առևանգե՞լ են, թե՞ մայրն է հրաժարվել փոքրիկից
Հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, հերթական առեղծվածային դեպքն է գրանցվել. 42-ամյա կինը հայտարարել է, թե իր նորածնին երեխային առևանգել են։
Ընդ որում, ըստ դիմամուատուի, դեպքը տեղի է ունեցել ապրիլին, այսինքն մոտ 5 ամիս ասաջ՝ ծննդատան մոտակայքից, իսկ երեխան գտնվել է պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ։
Թե ինչու կինն առ այսօր չի բողոքել, չի բարձրաձայնել իր փոքրիկին առևանգելու մասին, կարելի է միայն ենթադրել։ Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրականում նորածնին ոչ թե առևանգել են, այլ մայրը ծննդաբերությունից հետո հրաժարվել է նրանց, և մի զույգ ստանձնել է փոքրիկի խնամակալությունը՝ ցանկանալով որդեգրել։
Ամիսներ անց թերևս կինը մտքափոխվել է։