Դուբայում փորձարկվել է առաջին անօդաչու թռչող տաքսին (տեսանյութ)
Դուբայում հաջողությամբ փորձարկել են անօդաչու թռչող տաքսի, որը պետք է երկու ուղևոր տեղափոխեր: Այս մասին գրում է «Индикатор»-ը:
Գերմանական էլեկտրական «Volocopter» ուղղաթիռը կարող է օդում լինել 30 րոպեի ընթացքում և ունենալ առավելագույնը 100 կիլոմետր/ժամ արագություն: Ինչպես հաղորդվում է, ուղևորների անվտանգությունը թռիչքի ժամանակ ապահովում են վթարային օդապարիկները՝ մարտկոցներով լիցքավորված:
«Մենք ուրախ ենք ողջունել առաջին անօդաչու թռչող տաքսին: Նորագույն տեխնոլոգիաների մշակումը խթանում է բնակչության բարեկեցությունը ու երկրի զարգացումը»,- նշել է Դուբայի իշխող դինաստիայի անդամ Շեյխ Համդանը, ով ներկա է եղել փորձարկմանը: