Շախմատի աշխարհի գավաթ. հաղթողը կորոշվի թայ-բրեյքում
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի չորորդ դասական պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ: Ոչ ոքին գրանցվեց 52-րդ քայլում:
Թայ-բրեյքը սեպտեմբերի 27-ին է:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: