Գյուրզան՝ շենքի նկուղում
Սեպտեմբերի 26-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 16 շենքի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել գյուրզա տեսակի օձ: